Շատ կանայք և տղամարդիկ գայթակղությունը պարտադիր, անգամ արվեստ են համարում. սա է աշխարհի հաղորդակցության լեզուն:
Չի կարելի գայթակղել կամ տրվել գայթակղության:
Որդյա՛կ, լսի՛ր ինձ, սովորի՛ր գիտությունը և իմ խոսքերին ունկնդի՛ր եղիր քո սրտով։ Ես քեզ ցույց կտամ կշռադատված գիտությունը և ճշմարտությամբ կհայտնեմ իմացությունը։
Հորդանանի մայրաքաղաք Ամանում անհայտ գրոհայինը դատարանի մուտքի մոտ հրազենից արձակած երեք կրակոցով սպանել է 53-ամյա գրող Նահեդ Հաթթարին, որ մեղադրվել է կրոնական անհանդուրժողականություն դրսևորելու և մահմեդականներին վիրավորելու հոդվածով:
Սեպտեմբերի 25-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Արցախի Քարվաճառի շրջանի հինգ գյուղերից 24 դպրոցականների, ում Հայոց Հայրապետն Արցախ այցի ժամանակ` սեպտեմբերի 9-ին, Դադիվանքում հրավեր էր ուղղել այցելել Մայր Աթոռ:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հանդիպել է Նիսի ահաբեկչության զոհերի 350 հարազատների և տուժածների հետ՝ La Stampa-ն գրում է, որ հանդիպումը կայացել է Վատիկանի Պավել VI-ի դահլիճում:
Սեպտեմբերի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Էջմիածնի և Երևանի ծննդատներ` հայրապետական օրհնությունը բերելու նորածիններին ՀՀ անկախության 25-րդ տարեդարձի առիթով:
Լրատվամիջոցները, որ կարծրատիպեր են ստեղծում մի ամբողջ ժողովրդի շրջանում կամ վախ սերմանում ներգաղթյալների հանդեպ, կործանարար գործ են կատարում՝ Reuters-ի փոխանցմամբ` ասել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը:
Մի քանի տարի առաջ ինձ բախտ վիճակվեց մասնավոր այցով մեկնելու և երկու ամիս ապրելու երկրային դրախտում՝ Սինգապուրում։ Վերջերս միայն ինձ առաջարկեցին գրի առնել ականատեսի իմ տպավորությունները։ Ավելի քան տասը տարի է անցել, սակայն այնտեղի իմ զգացումները դեռևս բավական թարմ են։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն երեկ պատմել է, որ Իրանի վրա փետրվարի 28-ի հարձակումից առաջ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին պարզապես ծանուցել է Իսրայելի կողմից Իրանի դեմ ծրագրվող գործողության մասին՝ առանց նրա թույլտվությունը հարցնելու: Նաթանյահուն պնդել է, որ Իսրայելն Իրանում գործողության ընթացքում գործել է անկախ...